«Սկզբունքները» Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որոնցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը՝ ներգծյալ և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին, իսկ վերջին 3-ը՝ տարածաչափությանը։
Էվկլիդեսի գրչին պատկանում են մի շարք այլ աշխատություններ, որոնցից են.
- «Data»-ն, որը սերտ կապված է «Սկզբունքների» հետ.
- «Պատկերների տրոհման մասին», որից պահպանվել է միայն արաբերեն թարգմանության մի մասը, և որը պատմում է պատկերների՝ հավասար կամ տրված հարաբերությամբ 2 կամ ավելի մասերի բաժանման մասին.
- «Phaenomena»՝ նվիրված տարածական երկրաչափությանը և աստղագիտությանը։
- «Կոնական հատույթներ»
No comments:
Post a Comment