Monday, March 20, 2017
Tuesday, March 14, 2017
Առաջադրանք 51
1. Կետդրիր Եղ. Չարենցի ,,Երկիր Նաիրի,, վիպակի հետևյալ հատվածը.
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին՝ փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ։ Ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են գավառական, հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը, աստված ինքը գիտե, բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ․ գուցե՝ խալդեր, լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել։ Նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցո՛ղ… էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն․ Մի հանգամանք,որ քսաներորդ դարից է գալիս, և որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ և իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը։ Դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված, Գեներալ Ալոշն է՝ ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։
Wednesday, March 8, 2017
Առաջադրանք 50
- Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին, թե դժվա՞ր են լինելու քննության հարցերը։ Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Ասում են, որ եթե նա այդպես անի նույն պատասխանը կլսի։ Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ սխալվում եք, սիրելի գործընկեր,անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
2. Փոխադրիր Վիլյամ Սարոյանի զրույցը՝ ուրիշի ուղղակի խոսքը դարձնելով անուղղակի:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ
ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ
ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ
ՄԵՋ
ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ
ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ
ՄԵՋ
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
— Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
— Համաձայն եմ,– ասում է տղան։– Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
— Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։
— Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…

Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։ Օդեսացին ասում է, թե տղաս, եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։ Տղան ասում է, որ համաձայն եմ, եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց, որ հիմա մատանին կտաս,չէ՞, տղաս։ Տղան ասում է, որ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…
Tuesday, February 28, 2017
Փոխադրություն
1. Փոխադրել հատվածը.
Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: 2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ
զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: 3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի
քարինքս այսոքիկ հաց լինիցին: 4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ
ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ: 5 Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ
կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, 6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի
վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛
երբէք հարցես զքարի զոտն քո: 7 Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո: 8
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս
աշխարհի, եւ զփառս նոցա, 9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ: 10
Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա
միայն պաշտեսցես: 11 Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:

Հոգին Հիսուսին տարավ անապատ, որ փորձությունների ենթարկվեր սատանայի կողմից: Եվ պահվելով քառասուն օր ու գիշեր այնտեղ` սովածացավ: Եվ մոտենալով սատանան ասաց. Եթե Աստծո որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան: Նա պատասխանեց և ասաց. Գրված է, որ մարդ չի ապրում մենակ հացով, այլ այն խոսքերով, որ դուրս է գալիս աստծո բերանից: Այն ժամանակ սատանան վերցրեց և տարավ նրան սուրբ քաղաք և կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա: Ասաց նա. եթե Աստծո որդին ես գցիր քեզ այստեղից, գրված է, որ թե իր հրեշտակներին պատվիրված է, որ ձեռքերի վրա բարձրացնեն քեզ, որ երբեք ոտքդ քարին չդիպչի: Դարձյալ հիսուսն ասաց. Գրված է, որ չպետք է փորձես քո Աստծուն: Դարձյալ սատանան տարավ նրան լեռան մի բարձր գագաթ և ցույց տվեց ամբողջ աշխարհի թագավորությունը և փառքը: Եվ ասաց. այս ամենը քեզ կտամ եթե ինձ երկրպագես: եվ այդ ժամանակ հիսուսն ասաց. արի իմ հետևից, գրված է, որ միայն քո Աստծուն պետք է պաշտես և երկրպագես: Սատանան թողեց նրան և հրեշտակները մոտենալեվ նրան երկրպագեցին:
Monday, February 27, 2017
Ահմադը: Հ. Թումանյան
Փոխադրություն
Հայ ընտանիքներից մեկում կար ծառա, թուրք ծառա, անունը` Ահմադ:
Թուրք էր, բայց միևնույն ժամանակ նրան շատ
էր սիրում այդ ընտանիքը, նրան վերաբերվում էին որպես իրենց հարազատ տղայի: Ահմադը ընտանիքի
հետ լավ հարաբերությունների մեջ էր: Իր ծառայությունը ավարտելուց հետո վերցրեց իրեն
հասանելիք վարձատրությունը և պատրաստվեց գնալ իր հայրենիք: Բոլորը հուզվել էին, գրկում ու համբուրում էին: Ահմադը գնաց և էլ չէր վերադառնալու:
Կարող եք կարդալ այստեղ ` Ահմադը
Thursday, January 26, 2017
Ոսումնական ճամբարի ամփոփում
Ջոկատի ղեկավար՝ Գոհար Եղոյան

Երրորդ շաբաթ
23-27.01.2017թ
(ստուգատեսային)Առաջին օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք 9:30-11:00` մարզական ժամ 11:00-14:00` ճանապարհորդություն դեպի սահադաշտ
Երկրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք 9:30-12:35 `մարզական խաղեր 12:35-13:00` ընդմիջում 13:00-14:00՝ երգատուն Երրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-12:35 `մարզկան ստուգատեսի մասնակցություն 12:35-13:00` ընդմիջում 13:00-14:00՝ երգատուն
Չորրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-11:00` երգատուն 11:00-11:30՝ տանիքի մաքրում ձյունից 11:30-12:30` մարզական 12:30-13:00`ընդմիջում 13:00-14:00`պարատուն
Երկրորդ շաբաթ
16-20.01.2017թ
(գիտագործնական)Առաջին օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք 9:30-11:00 ` գիտագործնական հավաք Միջին դպրոցում 11:00-12:30`մարզական խաղեր 12:35-13:00` ընդմիջում 13:00-14:00՝ պարատուն
Երկրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-10:00 ` երգատուն 10:00-12:30`ուրախ խոհանոց 12:30-13:00՝ ընդմիջում
13:00-14:00` պարատուն` Սովորող-Սովորեցնող նախագիծ
Երրորդ օր
9:00-9:30` Ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-11:00` Պարատուն` Սովորող-Սովորեցնող նախագիծ
11:00-12:30`Գիտագործնական հավաք` Հիմնական դպրոցում 12:30-13:00՝ Ընդմիջում
13:00-14:00` Երգատուն` Ծաղրածու ու Ծաղրաձու երգի փորձ
Հինգերորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-11:00 ` գիտագործնական հավաք Միջին դպրոցում 11:00-12:00՝ մարզական խաղեր 12:00-12:35 ՝երգատուն 12:35-13:00` ընդմիջում 13:00՝ համերգային ելույթ
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք 9:30-10:30 ` երգատուն 10:30-12:30` պարատուն 12:30-13:00՝ ընդմիջում
13:00-14:00` պարատուն` սովորեցրել ենք պարեր վերապատրաստովղո ուսուցիչներ
Առաջին շաբաթ
9-13.01.2017թ
Առաջին օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդ դասարանցիներին սովորեցնելու ենք 3 Ոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
Երկրորդ օր 9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդդասարանցիներին սովորեցնելու ենք 3 վոտք և Բիճո պարերը)
13:00-14:00՝ ընտրություն/մարզականխաղեր, կավագործություն
Երրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդդասարանցիներին սովորեցնելու ենք 3 վոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ ուրախ խոհանոց
Չորրորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-15:00` Ճամփորդություն Չարենցի կամար, զբոսանք ձմեռային անտառում
Հինգերորդ օր
9:00-9:30` ուսումնական օրվա սկիզբ ընդհանուր պարապմունք
9:30-12:35 ` «Սովորող սովորեցնող» նախագծի իրականացում (5-րդդասարանցիներին սովորեցնելու ենք 3 վոտք և Բիճո պարերը)
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00՝ երգատուն
Subscribe to:
Posts (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Այս շաբաթ 8-րդ դասարանցիներով սկսել ենք «Սովորեցնող-սովորղ» նախագիծը: Նախագծի գլխավոր նպատակը փոքրերին սովորեցնել մեր իմացածն ու ձեռք բերած...