Tuesday, May 24, 2016

Պատուհան

Պատուհան

Մարդիկ իրենց ներսում ունեն պատուհաններ։ Դա բնավորթյան պես մի բան է, որը ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում։ Պատուհանից դուրս կտեսնես այն բաները, ինչ որ ուզում ես, ինչը քեզ դուր է գալիս, և այդ ամենը դու կտեսնես քո օգնությամբ, քո ցանկությամբ։ Պատուհանին դու նայում ես, ասում ես այն, ինչ ուզում ես, դու խոսում ես նրա հետ։ Խոսում, պատմում այն ամենը, ինչը եղել է քեզ հետ։

Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն


Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն

Հարազատ ու կարևոր անկյուն բոլորը ունեն։ Այնտեղ պահում են իրենց սրտին մոտ, հարկավոր ու պետքական իրեր։ Իմ անկյունում  իմ մտքերն են, իմ ընկերների հետ եղած ամենալավ ու բարի պահերը։ Սիրում եմ հիշել անցյալում եղած բոլոր դեպքերը, որնցում ես գլխավոր դերակատարն եմ եղել․այդ ամենը իմ ծննդավայրում, իմ մանկության դրվագներում, իմ պապիկի ձեռքերով պատրաստված այգում է պահված։ Երբ արթնանում էի լսելով ծիտիկների երգը, որոնք նստում էին իմ պապիկի տնկած ծառի վրա։ Ամեն առավոտ փորձում էի բռնել ծիտիկներից մեկին,  բայց չէր ստացվում։Արթնանում էի, խաղում էի աշնան տերևների հետ։ Մինչև հիմա էլ իմ աչքի դիմաց են այդ պահերն ու իրադարությունները:
Հիշում եմ ու ժպտում ինքս ինձ․․․

Աշուն է, պայծառ աշուն

Աշուն է, պայծառ աշուն
Տերևները դեղին, ծառերը մերկ, արևը շողում է երկնքի կապույտ ստվերի տակ:Այս ամենը կոչվում է Աշուն: Խշխշան ու գույնզգույն տերևներով լիքն է գետինը, տերևներին նաելիս բոլորս ժպտում ենք: Արևի ճառագայթները պայծառեցնում են աշնան գույները ու ջերմացնում մարդկանց սրտերը: Երեխաների ուրախ ձայներն ու տերևների խշխշոցը լսելիս հասկանում ես, որ աշուն է, որ աշունըէլի վերադարձել է: Սա է կոչվում Պայծառ աշուն:

Իմ մեկ օրվա նկարագրություն։

Իմ մեկ օրվա նկարագրություն։
Օրս նույնն էր՝ արևոտ, միասնական ու գունեղ։ Արթնանալուն պես տեսա, որ շողում է արևը։  Ընկերների հետ միասնական պարով, երգով ու խնդությունով սկսվում է դպրոցական օրը։ Դպրոցի գույներն ու զարդարանքը հետաքրքիր են դարձնում ու գունավորում օրը։  Դպրոց մտնելուն պես երեխաները արդեն պատրաստվում էին պարապմունքին, որտեղ երգով ու պարով ողջունում ենք բոլորին։ Սկսվեցին դասերն ու դասերի ժամանակ երեխաների հետ պատահած արկածներով լի օրը։ Ամեն օր, ամեն դասի ժամանակ սովորում եմ ու փորձում ընկալել ուսուցչուհու ասած ամեն մի բառը։ Ավարտվեց չորորդ դասաժամն, ու եկան <<համեղ>> րոպեները։ Դասերից հոգնած ու արդեն քաղցած վիճակով գնում ենք ճաշելու։  Փորձում ենք ուտել օգտակար, համեղ ու անվնաս կերակուր, որը հա՛մ ազդում է ուղեղի, հա՛մ էլ ազդում է լավ մարսողության վրա։ Վերջացան իմ դասերը, և ես պետք է գնամ տուն։ Հոգնած: Ուրախ եմ, որ հոգնած եմ. ուրեմն լավ եմ աշխատել:

Ես կարդում եմ, որովհետև…

Ես կարդում եմ, որովհետև…
Ես կարդում եմ, որովհետև ինձ օգնում են գրքերը, վեպերն ու հեքիաթները: Օգնում են ապրել, ճիշտ գործել, տալիս են պայծառ ու հիանալի մտքեր: Գիրքն ընկեր է ինձ դառնում, խորհուրդ տվող ընկեր: Ընկեր, որ երբեք չի չարանում, չի թողնում քեզ մենակ: Իսկ խորհուրդները չեն պակասում, մտածում եք ինչո՞ւ, որովհետև գրքերը անվերջ են, մեկը մեռնում է մյուսն է ծնվում, ավելի լավը, բայց երբեք հինը չի մոռացվում: Ես կարդում եմ, որովհետև դեռ ժամանակ ունեմ շատ բաներ հասկանալու ու նաև ժամանակ ունեմ կարդալու  ու վերլուծելու: Եվ հետո հիշում եմ այն ամենը,  ինչը որ տպավորվում է քո մեջ, ու հաճախ նաև քո կյանքում լինում են պահեր, որ հիշում ես քո կարդացած գրքի մի մաս, որ նման էր  քո կյանքի այդ պահին: Կարդում եմ երբ տխուր եմ, կարդում եմ երբ ուզում եմ, կարդում եմ երբ ժամանակ ունեմ: Կարդում եմ, որովհետև սիրում եմ:

Սպասում ենք, սպասում...

Սպասում ենք, սպասում...

Սպասում ենք, ուզում ենք հասնել, բայց չի ստացվում։ Փնտրում ենք, բայց երբեք չենք գտնում։ Մեր ներսում ինչ-որ պակաս անկյուն կա, որը չենք կարողանում լրացնել, ինչ-որ բան, որ մեզ ժանհասկանալի է։ Սպասում ենք, փնտրում, ուզում ենք այդ պակասը գտնել։ Եվ միշտ ամեն ինչ պակաս է, ինչ-որ բան կա, որ միշտ մեզ անհայտ է։ Սե՞րն է, գիտելի՞քը, ընկերությո՞ւնը։ Մեզ դա էլ է անհայտ, անգամ չգիտենք, թե ինչն է մեզ պակասում։ Սպասում ենք օրվան, սպասում ենք պահին։ Ե՞րբ կլինի։ Սկզբում մտածում ենք, որ մեզ ամեն ինչ հայտնի է, խորանում ենք դրա մեջ, բայց նորից․․․ ամեն ինչ անհասկանալի ու պակաս։ Կյանքում կան այնպիսի պահեր, որ ուզում ես կրկնվեն, սպասում ես, սպասում, բայց չեն կրկնվում։

Իմ աշխարհն ու իմ օրենքները

Իմ աշխարհն ու իմ օրենքները
Ծնվել եմ այստեղ, ապրում եմ այստեղ: Սա իմ աշխարհն է, բայց օրենքները իմը չեն, ես չեմ հորինել ու գրել, ես չեմ որոշել որն է ճիշտը: Բայց ես ունեմ իմ օրենքները: Ես դրանով եմ ապրում, հենց ի՛մ օրենքներով: Աշխարհը չգիտի իմ օրենքների հերթականությունը: Շարժվել իմ օրենքներով դժվար կլինի թե՛ ընկերության մեջ, թե՛ ընտանիքում և թե՛ ողջ աշխարհում: Օրենքը լինում է կյանքիդ համար, կյանքդ շարժվում է քո օրենքով, դու ապրում ես կյանքիդ օրենքով: Մարդիկ ունեն իրենց սեփական օրենքները, բայց ոչ ոք, անգամ հենց ինքը չգիտի, որ շարժվում է այդ օրենքով: Աշխարհի օրենքները տարբեր են, բայց քոնը յուրահատուկ է:

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...