Այսօր, Միջին դպրոցում տեղի ունեցավ դիմակահանդես: Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար, բոլորը գեղեցիկ դիմակներով ու զգեստներով էին: Բոլորը անխտիր պարում ու երգում էին, էլ ֆլեշ-մոբ, էլ Էջմիածին ու երգում՝ Happy New Year, Խաղում ու մրցույթ էին հայտարարում, հաղթում ու նվերներ ստանում: ԳԵղեցիկ հագուստներով թիթիզ աղջիկնրը մեր դիմակահանդեսը հեքիաթի վերածեցին ու գույներով լցրեցին Մարմարյա սրահը: Իսկ վերջում բարձր տրամադրությամբ ու նվերներով ավարտվեց դիմակահանդեսը: Բոլորը հոգնած էին, բայց նաև շատ ուրախ: Շնորհավոր գալիք նոր տարիիիիի:
Thursday, December 24, 2015
Դեպի կինոթատրոն...
Այսօր, ընկեր Գոհարի հետ և 7-2 ջոկատի ճամբարականներով ուղևորվեցինք դեպի կինոթատրոն՝ դիտելու <<Անահիտ>> մուլտֆիլմը: Նաև որոշել էինք ուսումնասիրություն անցկացնել կինոդիման հետ կապված: Հարցազրույցը սկսեցինք հենց տոմսավաճառներից, այլ աշխատողներից, մեզ հետ մոլտֆիլը դիտող մարդկանցից: Մուլտֆիլմը այդքան էլ չէր տարբերվում հեքիաթից, բայց մուլտֆիլմում կար հումորային հատվածներ: Հեքիաթի սյուժեն լիովին նույնն էր, ուղղակի իմպրովիզացիաներ կային: Բոլորս հետաքրքրված նայում էինք էկրանին, որտեղ մարդիկ մեզ ծանոթ ձայներով էին. ծանոթ դերասաններ: Մուլտֆիլմում կային շատ գեղեցիկ երգեր, որոնք ժպիտ էին բերում մեր դեմքին: Վերջում, ամեն ինչ գեղեցիկ ավարտ ունեցավ: Մենք բոլորս մեծ բավականություն ստացած դուրս եկանք կինոթատրոնից: Մուլտֆիլմը մեր օրը ավելի հետաքրքիր դարձրեց: Բոլորս քաղցած և ուրախ տրամադրությամբ գնացինք մի փոքր հաց ուտելու: Արդեն բոլորը խոսում էին, քննարկում մուլտֆիլմը, հասկացանք, որ բոլորը սիրել էին այն: Հավաքվեցինք և քայլեցինք դեպի Հյուսիսային պողոտա: Նկարվում էինք, վազում, խաղում և հարցազրույց վերցնում մարդկանցից, թե ինչ ֆիլմեր են դիտում, վերջին անգամ ինչ ֆիլմ են դիտել կամ արդյո՞ք սիրում են հայկական ֆիլմերը: Պարզվեց, որ սիրում են: Լավ տրամադրությամբ, ուրախ ու զվարթ հասանք դպրոց: Հրաշալի օր էնք ունեցել մեր ընկերների հետ: Իսկ <<Անահիտ>> մուլտֆիլմը ուղղակի մի հեքիաթ էր, կարծես իրական: Այս օրը շատ հագեցած դարձավ մեր կյանքում:
Subscribe to:
Posts (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
-
Հայոց լեզու քերականություն Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը...