Գրականություն

Առցանց ուսուցում


02.11.2020
Կարդում ենք Վահան Տերյան

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
Սիրային բանաստեղծություններից իմ ամենասիրելիների շարքում է: Տերյանը ցույց է տվել իր զգացմունքներն ու սիրո ուժը, թե որքան է սիրում (տեսնես ու՞մ) և, որ ինչ էլ լինի չի մոռանալու նրան: Կյանքը ամեն օր մեզ նոր խնդիրների առաջ  է կանգնեցնում, հաջորդ օրը տալիս նախորդի լուծումներն ու փորձությունների ենթարկում և այս կյանքում սիրելն է միայն մնում, ուժեղ սիրելը, պատկերը աչքերիդ առաջ պահելն ու նրա մասին չմոռանալը: Տերյանը պատմել է ամենն ինչ կատարվում է իր ներսում և նշել, որ նա փարոս է իր համար: Երգելով եմ կարդում ու զգում եմ ամեն բառը: Տարիներ են անցել այն օրվանից, երբ սա գրել է Տերյանը, կարդում ու յուրաքանչյուրս մի ուրիշ բան ենք հասկանում, մի գուցե նաև հիշում: Երբեմն, ավելի ճիշտ ինձ համար միշտ, շատ  դժվար է լինում զգացմունքները բառերի միջոցով ճիշտ ձևակերպելն ու հանրությանը հանձնելը: Տերյանն այնքան նուրբ է արել այդ ամենը, որ անգամ հոգուդ է կպնում, ուզում ես անընդհատ կարդալ:
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ, Օրերում անհաստատ ու մոլոր:
Մի՞թե բոլորս սա չենք ուզում...)


Գրաբար
Կարդա «Էշք Սաւուղայ» առակը (էջ 28 (97), աշխարհաբար փոխադրիր այն։
Մեկնաբանիր առակի խրատը։






Լեզու նախնյաց-ից Էջ  21 (38)-ի առակի ընթերցում (բարձրաձայն)։ Բառարանի ուսումնասիրում։ 
Վերածում աշխարհաբարի։ 
Գայլը և կռունկը:
Գայլի կոկորդին ոսկոր էր մխրճվել և նա վարձ խոստացավ կռունկին, եթե հանի ոսկորը փորրից: Կռունկին հաջողվեց երկար ձգված վզից դուրս խլել այն և ինչպես որ պայմանավորվել էին պահանջեց վարձև: Նախ գայլը ծիծաղեց, ապա իր ատամները կրճտացնելով ասաց.
--Բավական համարիր քո վարձը գայլի կոկորդից և գլխի ատամների տակից ողջ փրկվելը, առանց լուրջ վնասի։
Առակների ձայնագրում։
Գայլը և կռունկը:









09.17.2019


«Սասնա ծռեր» էպոսի շուրջ զրույցներ
  • Ամեն ճյուղի հերոսի խենթությունը
  • Ամեն ճյուղի հերոսի բնութագիրը՝ ինչպիսին է, որ արարքից է դա երևում։
  • Մեղք և մեղքի գնահատումը էպոսում։
  • Քրիստոնեության և հեթանոսության արտահայտությունը էպոսում։
  • Կանանց կերպարները՝ հերոսների կանայք, առնչվող մյուս կանայք (Իսմիլ խաթուն, Սառյե, արտատեր պառավ, Չմշկիկ Սուլթան)
  1. Հայկական լեռնաշխարհի աստվածներն ու նրանց ժառանգները (էջ 15-23)
  2. Բաղդասարի կերպարի հնագույն հիմքերը
Էպոսի առնչությունները հայկակակն դիցարանին։
Էսսե՝ «Սասնա ծռերը» հայ մարդու ինքնաճանաչողության աղբյուր։
Մելիքը
Մելիքը իմ կարծիքով գեր և տգեղ տղամարդ էր, միջահասակ էր,  ուներ սև մորուք, մազերը սև էին և կարճ, իսկ հագուստը միշտ մուգ գույների մեջ էր: 











09.10.2019

Ուսումնասիրում ենք «Սասնա ծռեր» էպոսը
  • 4-5 նախադասությամբ բնութագրիր հայ ազգը (ինչն է բնորոշ, ինչից է ուրախանում, ինչ սրբություններ ունի՝ ծնող, հայրենիք, զավակ, ընտանիք), ինչ սկզբունքներ ունի, թշնամուն ինչպես է վերաբերվում, պատերազմելուն, տարածքներ գրավելուն ինչպես է վերաբերվում և այլն։
  • Հիշիր էպոսից (համահավաք բնագիր) այն հատվածները, որտեղ հայ ազգին բնորոշ հատկանիշներն են երևում։
  • Դուրս բեր էպոսից ընդհանրապես արժեքներ քարոզող հատվածները։
  • «Սասնա ծռեր» նախագծի ձեռնարկում (ով ինչ կստանձնի)։ Նախագծի ձևակերպման առանձնահատկությունները։

Ուսումնասիրելու համար առաջարկվող նյութեր
  1.  Հայկական լեռնաշխարհի աստվածներն ու նրանց ժառանգները (էջ 15-23)
  2. Բաղդասարի կերպարի հնագույն հիմքերը



09.06.2018

«Իմ կրթական հավակնությունները» նախագծով քննարկում-կլոր սեղանի նախապատրաստում. քննարկման թեմայի, բանախոսների ընտրություն։
Կարդում ենք գրաբար.
Կարդում եմ ես 

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան.
Առաջադրանքներ
  1. Բարձրաձայն կարդա տեքստը։
  2. Վերածիր տեքստը աշխարհաբարի։
Քրիստոսը մեր մեջ հայտնվեց ու Աստծո էությունը այստեղ բազմեցավ։
Խաղաղության ձայն հնչեց, սուրբ ողջունին հրաման տրվեց։
Եկեղեցին մի անձ դարձավ, համբույրս այդտեղ որպես լրացում տրվեց։
Թշնամությունը հեռացավ, ընդհանուր սեր սփռվեց։ 
Հիմա պաշտոնյաները ձայն բարձրացրեցին,միաբերան օրհնեցին միասնական Աստվածությաննը, որտեղ սրբաբան սերովբեներն են։ 

Ընթերցանություն՝ lezu-naxnyac— էջ 24 (44)։
Վերաշարադրում աշխարհաբար։ Գրաբար տեքստի ձայնագրում։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...