Monday, February 11, 2019

Արժանապատվություն թե՞ պատվախնդրություն

Չեմ կարծում, որ այս երկուսը իրար հետ շատ մեծ կապ ունեն: Երկուսն էլ տարբեր բաներ են, բայց ինձ, եթե ասեին՝ ընտրիր մեկը, ես կընտրեի արժանապատվությունը: Ինձ համար միշտ առաջնային է եղել իմ կարծիքը իմ մասին, իմ ինքնասիրությունն ու ինքնագնահատականը: Կարծում եմ` կան մարդիկ, որոնց ավելի հաճելի է ուրիշներին դուր գալը, քան թե ինքն իրեն: Իհարկե, ես էլ եմ դա արժևորում, բայց ինձ համար ուրիշի մոտ բարձր լինելը կհավասարվի զրոյի, եթե ես ինձ համար լինեմ ոչինչ: «Անուշ» պոեմի հերոս` Մոսիի քայլը կարելի է ընդունել և՛ որպես արժանապատվություն, և՛ որպես պատվախնդրություն: Մոսին գյուղի առջև խայտառակված լինելու պատճառով է սպանել Սարոյին՝ իր պատիվը նորից վերականգնելու համար: Նաև գնաց այդ քայլին, արժանապատվությունից ելնելով, քանի որ նա վիրավորվել էր Սարոյից:

Կյանքը շատ բարդ է ինքնուրույն կառավարելու և թացը չորից տարբերելու համար, այդ պատճառով էլ ես անիմաստ եմ համարում ապրելը, քանի որ մահանում ենք՝ երբեք չիմանալով՝ արդյոք ինչ արել ենք, ճի՞շտ ենք արել, և ո՞րն էր ճիշտը:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...