Wednesday, April 5, 2017

Առակ

Ջորջ Դանցիքը լավ ուսանող էր, անգամ գիշերներն էր մնում, որ անի իր բոլոր առաջադրանքները: Մի օր իր ուշ արթնանալու պատճառով ուշացավ դասից և արագ տեղավորվելով արտագրեց խնդիրները: Երկու օր Ջորջը փորձում էր լուծել, բայց չէր կարողանում: Հաջորդ օրը նա խնդիրները լուծեց և տարավ, տվեց Պրոֆեսոր Նեյմանին: Պրոֆեսոր Նեյմանը ոչինչ չասաց, ուղղակի վերցրեց: Մի քանի շաբաթ Պրոֆեսոր Նեյմանը ստուգում էր այդ խնդիրները և ի վերջո նա Գնաց Ջորջ Դանցիքի տուն և պարզվեց, որ Ջորջը լուծել է անլուծելի խնդիրներ, որի վրա տանջվել են շատ մաթեմատիկոսներ: Ջորջը լուծել էր այդ խնդիրները, քանի որ նա չէր լսել, թե լսարանում ինչ էր պատմել Պրոֆեսոր Նեյմանը այդ խնդրի մասին, Ջորջը լուծեց, քանի որ չգիտեր, որ այդ խնդիրները անլուծելի են:

Tuesday, April 4, 2017

Սովորղների բլոգները

Ընկերներով ուսումնասիրում ենք 5-րդ դասարանի սովորողների բլոգները:  Ես կուսումնասիրեմ արևմտյան դպրցի 5-1 դասարանի մի քանի սովորողների բլոգները: Կփորձեմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը տվյալ բլոգի մասին:

Առաջին բլոգը, որ ուսումնասիրեցի դա Միլենա Հարությունյանի բլոգներ:

Բլոգ մտնելիս առաջինը  տեսնում ես պատին գրված <<Իմ կախարդական մոլորակը>> այդ միտքը ինձ շատ դուր եկավ: Բլոգը թարմացվում է ամեն օր կամ երկու օրը մեկ, երևում է Միլենան աշխատասեր է: Բլոգում կան նաև ընկերների և դասավանդողների բլոգները: Բլոգում կան բաժիններ, ինձ թվում է, Միլենան սիրում է կինո-ֆոտո, լրագրություն, որովհետև նա շատ նյութեր է տեղադրում այդ թեմաներով: Նրանք, կարծում եմ նրանք, որովհետև ընկերներով արված գործ է, ունեն տունտունիկ TV, որը առաջին թողարկումը եղել է Հունվարի 24-ին և չի շարունակվել: Կարծում եմ Միլենը լավ կամ գոնե միջին չափով տիրապետում է մեդահմտություններին: 

Հրաչյա Կարապետյան


Բլոգում գրված է անուն, ազգանուն, դպրոց: Բլոգում կա նաև օրացույց, նյութի օրը, ամիսը, թիվը:Երևում է  նրան շատ դասեր են տալիս, որովհետև նա համարյա ամեն օր նյութեր է դնում: Բլոգում կան դասավանդողի,ընկերների բլոգները: Ամեն առարկա ունի իր հատուկ բաժինը: Բլոգում չկա արխիվ:  Շարադրություններ չկան, բայց ցանկալի կլիներ կարդալ իրենց մտքերը: Բլոգը նորմալ վիճակում է: 


Էդիկ Հարությունյան


Էդիկի բլոգում էլ գրված է իր անուն, ազգանուն, դպրոց, դա կարևոր է: Բլոգում միշտ նորություններ կան: Բլոգում կան առարկաների բաժիններ, օրացույց, ընկերների և դասավանդողի բլոգներ: Բլոգում չկա արխիվ: Կարծում եմ, օտար լեզուներից, Էդիկը սիրում է անգլերենը, քանի որ նա աշխատում է և անում է Անգլերենի տնայինները: 


Սաթինե Տեր-Պետրոսյան



Սաթինեն իր բլոգում չունի բոլոր բաժինները, ընկերների, դասավանդողների բլոգները, արխիվ: Նյութը ունի օր, ամիս, թիվ: Համարյա  ամեն օր բլոգը  թարմացվում է: 





Tuesday, March 14, 2017

Առաջադրանք 51


1. Կետդրիր Եղ. Չարենցի ,,Երկիր Նաիրի,, վիպակի հետևյալ հատվածը.
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին՝ փոքր էր,  ոչ բազմամարդ,  խարխուլ ու փոշոտ։ Ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են գավառական, հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը, աստված ինքը գիտե, բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ․ գուցե՝ խալդեր, լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել։ Նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցո՛ղ… էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն․ Մի հանգամանք,որ քսաներորդ դարից է գալիս,  և  որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։  և իզուր չէ,  որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը։ Դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված, Գեներալ Ալոշն է՝ ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։

Wednesday, March 8, 2017

Առաջադրանք 50

  1.  Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին, թե դժվա՞ր են լինելու քննության հարցերը։ Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Ասում են, որ եթե նա այդպես անի նույն պատասխանը կլսի։ Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ  սխալվում եք, սիրելի գործընկեր,անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
2. Փոխադրիր Վիլյամ Սարոյանի զրույցը՝ ուրիշի ուղղակի խոսքը դարձնելով անուղղակի:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ
ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ
ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ
ՄԵՋ
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
— Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
— Համաձայն եմ,– ասում է տղան։– Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
— Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։
— Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։ Օդեսացին ասում է, թե տղաս, եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։ Տղան ասում է, որ համաձայն եմ, եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց, որ հիմա մատանին կտաս,չէ՞, տղաս։ Տղան ասում է, որ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...