Գրականություն

Հայոց լեզվի  առաջադրանքները

Գրականություն. Համո Սահյան
Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
  • վերլուծիր բանաստեղծություններից մեկն ու մեկը
Այս իմ հրաշք աշխարհն է
Իմ կարծիքով Սահյանն այս բանաստեղծությունը գրելիս մտածել է իր աշխարհի մասին, թե ինչպիսի՞ աշխարհ կունենար: Նա գրել է, որ ամեն ինչ գլխիվայր է, բոլորը իրար օգնում են, ես էլ կուզեի այդպիսի աշխարհ ունենալ: Այս ստեղծագործության մեջ ես ոչ մի փոխաբերական բան չեմ տեսնում, նա գրել է այն՝ ինչ կուզենար տեսնել: 

  • գրիր շարադրություն «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:
Սա իմ հրաշք աշխարհն է, ուր ես մենակ չեմ: Ես ունեմ ամեն ինչ երջանիկ լինելու համար՝ ընկերներ, ընտանիք: Եթե ինչ որ բան էլ չունեմ, դա ինձ չի խանգարում երջանիկ լինելու համար: Իմ աշխարհում կան այն ամենը ինչով ես կարող եմ ապրել:  



Հարցեր և առաջադրանքներ
  • «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:
ԻՄ կարծիքով, համաձայն կամ համաձայն չլինելու բան չկա այստեղ: Նա ուղղակի ուզեցել է ասել, որ մեծահասակները մոռանում են, որ իրենք նույնպես երեխա են եղել, մոռանում են, թե իրենք ինչ էին անում երեխա ժամանակ և  մեր օրերում, նրանք իրենց երեխաների վրա բարկանում են այնպիսի բաների պատճառով, որ բոլոր երեխաներն էլ անում են և նաև իրենք են արել այդ նույնը: 


  • Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:


Մեծահասակները ուզում են գոնե իրենց չափանիշների նվազագույնը փոխանցեն իրենց երեխաներին: Բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխան հաջողությունների հասնի,  բոլորը իրենց երեխաներին չափում են իրենց սեփական չափանիշներով: 

  • «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
Արշալույսը գեղեցիկ է, մեծ, տպավորիչ, այս փոքրիկի սիրտը նույնպես մեծ ու բարի, նա երբեք չնեղացավ իր հայրիկից: 


  • Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
Ինձ թվում է բոլորն էլ իրենց կյանքում զղջում են: Այո, ես էլ: Ամենաշատը զղջում եմ մայրիկի կամ հայրիկի հետ վատ կամ մուննաթով խոսելիս: Ոչ ոք չի հասկանում, թե ես ինչքան բն եմ հասնկանում: Ես շատ եմ զղջացել, բայց երբեք չեմ բարձրաձայնում: Հիմա էլ, երբ որ ես ինչ որ բանի համար զղջում եմ, ես շատ նեղվում եմ ու տխրում, բայց երբեք, ոչ ոք դա չի իմանում: Դա մի կողմից սխալ է, մի քանիսը դա ընդունում են որպես միայն եսը սիրող ու հարգող մարդ, ոմանք էլ մտածում են, որ այդքան ուժ չունեմ կամ ամաչում եմ: Ես էլ չգիտեմ ինչու չեմ բարձրաձայնում...
  • Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:
Դեկտեմբերի 18-24
Հարգելի սովորող, խնդրում եմ Ձեր բլոգի «Հայոց լեզու, գրականություն» բաժնի հղումը ուղարկել n.movsisyan@mskh.am հասցեին: Շնորհակալություն:
Վարժ. 66, 67, 68, 69, 70
Գրականություն
Ստեղծագործությունը ինձ դուր գալու կամ դուր չգալու մասին չեմ կարող խոսել, որովհետև ինձ այն իրոք շատ դուր եկավ և դարձավ իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Այստեղ կար սեր, մեծ սեր, որը չէր կարող սպանել ոչ ոք, որի համար սիրո երկու կողմերն էլ պատրաստ էին զոհաբերել իրենց ամենաթանկ ու ամենասիրելի իրերը: Տոներին միմյան նվերներ նվիրելը մարդկանց համար հաճելի է դարձել, բայց միևնույն ճամանակ տհաճ: Դրա համար նրանք պետք է գումար հավաքեն, հավաքելու դեպքում էլ կարող է քչություն անել: Ստեղծագործության մեջ երկուսն էլ շատ են աշխատել և զոհաբերել ինչ որ բաներ, որ միմյանց նվիրեն տոնական նվերներ: Բայց իմ կարծիքով, հա, իհարկե նվեր ստանալն ու նվիրելը շատ հաճելի երևույթ է, բայց եթե դու քո սիրուն իրոք սիրում ես և ինչ էլ լինի կշարունակես նրան սիրել, հաստատ եթե քո սերը իմանա, որ դու իրեն նվեր նվիրելու համար գնում ես այդպիսի քայլերի կամ զոհաբերում ես ինչ որ բաներ, նա թույլ չի տա, բայց միևնույն ժամանակ դու նրան այնքան շատ ես սիրում, որ դու չես կարող նրան ինչ որ բան չնվիրել: Նրանք երկուսն էլ իրենց ամենասիրելի բաներն են զոհաբերել միմյան նվեր գնելու համար: Դա իսկակն սերն է:

Հարցեր և առաջադրանքներ
1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:


Ես հասկացա, որ Վիկտոր Համբարձումյանը հայոց լեզուն շատ է սիրում, ամեն մարդ ունի երջանկություն, Վիկտոր Համբարձումյանի համար երջանկությունը հայոց լեզուն էր: Նա իրեն համարում է շատ հաջողակ մարդ, որովհետև նա տիրապետում է հայոց լեզվին: Սկզբում, ես մտածում էի, որ նա այդպես է ասում, որովհետև հայ է, բայց նա  գրել է ՝ <<Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում>>  Այս տողերը ինձ շատ շփոթեցրին: Նրա միակ երազանքն է, որ իրեն հաջորդող սերունդները իմանան ու տիրապետեն հայոց լեզվին:
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
Վիկտոր Համբարձումյանի գրածները կարդալուց շատ մտածելու բան ես ունենում: Հոգին առանց երևակայության ոչինչ է, այդ իսկ պատճառով նա օրինակ է բերել աստղադիտարանն առանց աստղադիտակի: Աստղադիտարանում եթե չլինի աստղադիտակ, էլ ո՞ւմ է պետք աստղադիտարանը: Հոգին երևակայելու համար է, մենք ապրում ենք ու դա մեզ թույլ է տալիս երևակայել: 
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Հարցեր և առաջադրանքներ
  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:
  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Պատերազմ ասելով հասկանում եմ երկու կամ ավելի երկրներ, որոնք չհամատեղելով ինչ որ բան սկսում են պատերազմ էլ: Չեն կարողանում կիսել կամ հավասար բաժանել հողերը և դրա հետևանքը լինում է պատերազմը:
 Խաղաղությունը տիրում է աշխարհում, բայց մեր դարերում չեմ կարծում, որ հնարավոր է խաղաղություն լինի, քանի որ բոլոր երկրները իրար մեջ ունեն որոշ խնդիրներ:


  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը լինում է տարբեր ձևերով: Կա միմյանց հանդեպ սեր, կա սեր, որը չես կարող բացատրել: Իրական սերը լինում է ընտանիքում, երբ բոլորը հարազատ են իրար, բոլորը սիրում ու հարգում են միմյանց:

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
Մարդիկ և ժողովուրդները սկսում են ատել միմյանց, երբ չեն կարողանում կիսել հողերը կամ ինչ-որ քաղակական խնդիրներ են ունենում: Ես չեմ սիրում ատել իմ շուրջը ապրող մարդկանց, կամ Հայաստանի չորս կողմը ապրող երկրներին, բայց մեր մեծերից եկած ատեությունը և հիշողություները հասել են մեզ, մեք ատում ենք Թուրքերին, Ադրբեջանցիներին, բայց կարծում եմ ճիշտ կլիներ, եթե վերանար մեր միջի ատելությունը և տիրեր խաղաղություն, տիրեր բարեկամական հարաբերություններ:

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Նրանք երկուսնել ատում էին  Հերմանին ծեծի ենթարկողներեին: Նրանք երկուսնել ունեին իրենց ուրույն կարծիքը:

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:






No comments:

Post a Comment