Պատմություն

1878 թ. Սան-Ստեֆանոյի պայմանագիր․ ի՞նչ փոփոխություն եղավ այս պայմանագրով․ հետևանքներ։

Սան-Ստեֆանոյի պայմանագրով ավարտվեց ռուս-թուրքական պատերազմը։ Ստորագրվել է փետրվարի 19-ին (մարտի 3)-ին Սան Ստեֆանոյում, Ռուսաստանի կողմից ստորագրել են կոմս Ն. Իգնատեն ու U. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։ Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի  ուժեղանում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության՝ Բուլղարիայի ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների համար,  այդ իսկ պատճառով էլ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայվեց 1878-ի Բեռլինի կոնգրեսում: Սան Ստեֆանոյի պայմանագրով Չերնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիա և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բուլղարիան հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ: Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով: Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856 թվականի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան,ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։ Նաև նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմ հաջող էր ընթանում Ռուսաստանի համար և հայ քաղաքական շրջաններին հույսեր ներշնչեցին Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից: 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։   Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չգոհացրեց հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։  Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում ԿարսըԱրդահանըԲայազետըԲաթումըՕլթինԱրտանուջըԱրդվինըԱլաշկերտըԿաղզվանը և Խումարը։

Կորեական պատերազմ
 Կոնֆլիկտը եղել է Հարավային և Հյուսիսային կորեաների միջև։ Տևել է երեք տարի՝ 1950֊53 թվականներին, բայց դեռ պաշտոնական ավարտ հայտարարված չէ։ 1949֊89 թվականներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ֊ի,  իր դաշնակիցների և Չինական Ժողովրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Մինչև պատերազմի սկսվելը Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել ռազմական բազմաթիվ խորհրդատուներ և մասնագետներ, բայց պատերազմի ժամանակ նրանք նորից մեկնել էին հետ, որպես  Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ: Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային ԿորեանՄեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ Տարբեր երկրներում պատերազմին անվանել են այլ կերպ, Անգլերենում՝ ԱՄՆ-ի համար, կորեական կոնֆլիկտը կոչվում է «Կորեական պատերազմ»Հարավային Կորեայում՝ «Հունիսի 25֊ի միջադեպ», Հյուսիսային Կորեայում՝ «Հայրենական ազատագրական պատերազմ», Չինաստանում օգտագործվում է «Պատերազմ Ամերիկայի դեմ՝ հանուն կորեական ժողովրդի աջակցության»: 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...