Գրականություն

Երկրորդ կիսամյակ








04.08.2019


Կարդում ենք արևմտահայ պոեզիա.
  1. Փաստեր հեղինակի կյանքից
Դանիել Վարուժանը՝ 20րդ դարի արևմտահայ բանաստեղծ է, ծնվել է   Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում 1884 թվականի ապրիլի 20ին։ Սովորում էր գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում։ Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչությունն ու քանդակագործությունը Նա ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում գրում է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի մասին։  Նա 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Սեբաստիայի Արամյան վարժարանում երկու տարի ուսուցչություն է անում, 1911 թվականին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։ 1915 ապրիլի 24-ին Վարուժանը եղել է  մտավորականների ու հասարակական գործիչների հետ։ Նրանք ձերբակալվել են թրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ Օգոստոսի 26ին 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝ 

ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի, 
երբոր երազն անմահ է։


  1. Ստեղծագործությունները՝ ժողովածուները՝ ընդհանուր բնութագրով։
  2. «Հացին երգը» ժողովածուն. «Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ», «Երնում», «Անդաստան»։
  3. Գրառում՝ «Վարուժանի «Հացին երգը» ժողովածուում արտահայտված զգացողությունները» թեմայով։





04.01.2019


Նախագծային շաբաթ. Արևելյան պոեզիա, արևելյան մշակույթ.
Ուղղությունները.
Ուղղությունների ընտրություն, ուսումնասիրում։ Առաջին տպավորությունների հաղորդում։

Ես ուսումնասիրեցի բոլոր ուղղությունները, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Պարսկական ժամանակակից պոեզիան։ Այն ինձ դուր եկավ իր պարզ, բայց միևնույն ժամանակ ճիշտ և մտածելու տեղիք տվող խոսքերով։ Ինձ դուր եկավ Սառե Դասթառանի այս խոսքերը՝ «Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը չէ…»։ Համամիտ եմ մտքի հետ։ Երբ քեզ հարազատ մարդը լքում է քեզ, դու զգում ես նրա բացակայությունը, երևում է նրա տեղը։ Քո հոգու մեջ մի անկյուն բաց է մնում։ Նրա խորհուրդները, ինքն ամբողջովին՝ էլ չեն լինում։ Իսկ, երբ նրան չես ճանաչել, նրա բացակայությունը չես զգում, չես զգում, որ քո միակը չկա, կողքիդ չէ։։ Նրան ճանաչելուց հետո, նրանից հետոյի մենությունը, ցավոտ մենություն է։




03.07.2019


Կարդում ենք Չարենց.
  1. Չարենցի՝  արդեն ծանոթ բանաստեղծությունները. ընդհանուր տպավորություններ Չարենցի բանաստեղծություններից։
  2. Համեմատություն Չարենցի և Տերյանի բանաստեղծական ոճերի։
  3. Սիմվոլիզմը Չարենցի բանաստեղծություններում «Ծիածանը» շարքը։
  4. Տիոլետներ

Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» տրիոլետը ինձ համար ամեն տարի կարդալու ու նույն հույզերը ապրելու բանաստեղծություն է: Գարունը լույսի, արևի, ջերմության, նոր երազների ու հույսերի եղանակն է: Ցուրտ ու մռյալ ձմեռվանից հետո գալիս է Թումանյանի ասած գիժ ամիսը՝ Մարտը, այդժամ կարծես բոլորի սրտերը առնում են բարություն ու սիրով են լցվում միմյանց հանդեպ: Մարդկանց ուրախությունն ու փողոցի ձայները Չարենցին հիշեցնում են գարունը, համենայն դեպս նա գարունն այդպես է նկարագրում, և մի՞թե ճիշտ չէ դա: Գարունը իր հետ ծաղիկներ է բերում, բերում է արևի է՛լ ավելի տաքությունը, բերում է աշխատասիրություն, քանի որ, ըստ իս, մարդու աշխատասեր լինելու համար ամեն ինչը կարևոր է, իսկ գարունը, պայծառ, հանգիստ ու գունավոր եղանակ է նոր գործեր սկսելու համար: Ինչպես Չարենցն է ասում, բոլորը թափվել են փողոց, այո, հենց թափվել, որովհետև կյանքը շատ կարճ է գարնանը տանը նստելու համար: Գնացեք փողոց ու թափառեք գարնան արևի տակ:





02.26.2019


  1. Սովորողների էսսեների ընթերցում։
  2. Սիմվոլիզմի արտահայտությունն հայ այլ բանաստեղծների ստեղծագործություններում. Միսաք Մեծարենց.
  3. Մեծարենցի բանաստեղծությունների ընթերցում.
Սիմվմլիզմի արտահայտությունը Մեծարենցի բանաստեղծություններում։ Համեմատություններ Տերյանի բանաստեղծությունների հետ։












02.25.2019


Կարդում ենք Տերյան և ուսումնասիրում սիմվոլիզմը.
  1. «Աշուն», «Երեկո», «Ձմռան պարզ գիշեր», «Լուսնոտը»«Դարձ», «Անծանոթ աղջկան», «Բյուր մարդոց մեջ» , «Տեսա երազ մի վառ» քո ընտրությամբ բանաստեղծությունների մեջ դիիտարկել սիմվոլիզմի արտահայտությունը։
  2. Էսսե գրել տերյանական պոեզիայի թեմաներով։

Տերյանը շատ է գրել: Սիրուն է գրել: Հոգի է դրել ամեն մտքի, ամեն տողի և ընդհանուր բանաստեղծության մեջ: Գրել է այն, ինչը շատերի հետ է պատահում, այն, ինչը իրեն ու մարդկանց բնորոշ է: Գրել է մենակության, կամ էլ Աշնան երանգների մասին: «Ձմռան գիշեր» ստեղծագործության մեջ ես գտա ինձ: Կարծես թե դա ես եմ գրել: Լրիվ իմ մտքերն են: Ըտս իս՝ Տերյանը բանաստեղծության մեջ պատկերել է գերհոգնածությունը: Կարծում եմ, մարդուն դուր է գալիս մենակությունը, լռությունն ու փողոցը այն ժամանակ, երբ նա հոգնած է: Այդ իրավիճակում նա միայն ուզում է, որ իր մտքում լինի լռություն և մի պահ ոչինչի մասին չմատծի: Տերյանը այդ միտքը շատ լավ է ձևակերպել՝ Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում. Երկար, անդադար մայթերն եմ մաշում. Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում, Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...:  Հոգնածության ժամանակ ու կյանքիդ խառը փուլում կոկորդդ սկսում է չորանալ ու ակամայից, առանց հասկանալու, թե ինչպես, սկսում ես լաց լինել: Բոլորի կյանքում այդպիսի դեպքեր լինում են: Առանց հասկանալու, առանց որևիցե պատճառի արցունքներդ սկսում են կաթել աչքերիցդ և զգում ես, որ քո մեջ այդ պահին եռում է մենակությունն ու մտքերիդ լռությունը: Տերյանն ասում է՝ Ինձ համար չկա այսօր ու երեկ... Այո, այդ պահին դու չես գիտակցում ոչ մի բան, ժամը, ամիսը կամ էլ օրը, չէ՞, որ այդ պահին քո մեջ միայն մենակություն է և հոգուդ ու մտքերիդ լռությունը: Հոգիդ ու միտքդ... Այդ ամենի մեղավորը նրանք են: Միթե՞ միտքը չէ ամեն օր մտածում այնպիսի բաներ, որը իրականության հետ չի համապատասխանում և ներշնչում է, որ դա իրականություն է ու մենք տխրում ենք: Մեղավորը միտքն է: Միտքն է, որ խառնում է ամեն ինչ իրար, տակն ու վրա է անում ամեն բան: Միտքը մեղավոր է, որ մտածում է: Բացի ճիշտ ու հետաքրքիր մտքերից նա նաև տալիս է սխալն ու վատը: Տերյանի բանաստեղծությունն ինձ տվեց այս մտքերն ու ապրումները: Եթե դուք այն կարդալիս հասկանաք լրիվ այլ բան, ձեր մտքերը ձեզ տանեն լրիվ ուրիշ կողմ ու ձեր առջև հայտնվեն ուրիշ պատկերներ, դա նորմալ է, մենք տարբեր ենք, մենք նույն տեսքն ունենք, բայց մենք բոլորս տարբեր ենք ներսից ու տարբեր են մեր մտքերը: Տերյանը ինձ մտածելու առիթ տվեց, մտածելու իմ, իմ կյանքի, իմ զգացմունքների մասին: Ստեղծագործությունը կարդալիս հիշեցի ինձ, երբ մենակ եմ, լուռ ու անձայն սենյակում: 
















02.18.2019


  • Տեղեկություններ գտիր Վահան Տերյանի մասին։ Հետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
  • Կարդա բանաստեղծությունը։ Տեղեկություն գտիր տրիոլետի մասին։
Իմ վերլուծությունը այստեղ՝ 
Գտիր Տերյանի բանաստեղծություններից այլ տրիոլետներ։
Ձայնագրիր տրիոլետներից մեկը, համապատասխան երաժշտություն կցիր, հրապարակիր բլոգումդ։

















02.11.2019


  1. Կարդում ենք Թումանյան.  արժանապատվության և պատվախնդրության մասին էսսեների ընթերցում։ «Անուշ» պոեմից ծիսական հատվածների ընթերցում։
  2. Սիրո տոներին ընդառաջ՝ Կարդում ենք Վահան Տերյան։















02.07.2019


Թումանյանի «Անուշ» պոեմը
  1. Արժանապատվություն և պատվախնդրություն, դրանց դրսևորումները, արտահայտման ձևերը։
  2. Ծիսական տեսարանները։
  3. Պոեմի նախերգանքը։
  4. Ընթերցանություն պոեմից։
  1. 02.04.2019

    1. Տեղեկություններ գտիր, ուսումնասիրիր վախ երևույթը։ Զրույց վախերի շուրջ։
    2. Կարդա Հովհ.Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը (անդրադարձ վախի թեմային)։
    3. Պոեմում գտիր այն հատվածները, որոնք գուժում են Սաքոյի հոգեվիճակը նախքան տեսիլքների հայտնվելը։ Ինչո՞ւ է վախի համար Սաքոն մատչելի։
    4. Կարդա Էդգար Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր երկու ստեղծագործությունները առաջացրած զգացմունքի տեսակետից։ Եզրակացությունդ ձևակերպիր մեկ նախադասությամբ։
    5. Արածդ համեմատության ու եզրակացության հիման վրա էսսե գրիր։

«Արվեստը մեր շուրջը» նախագիծ:

Նախագծի շրջանակներում ունեմ պատում:
Դավիթ Մինասյանի մասին:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...