Փոխադրություն

Մեդեա 


Յասոնը հին Հունաստանում հայտնի հերոս էր:  Մի օր նա գնաց Կողքիս , որպեսզի բերի ոսկե գեղմը: Նա չէր կարող դա բերել, եթե չլիներ կախարդուհի Մեդեան: Մեդեան առաջին հայացքից սիրահարվեց Յասոնին: Յասոնը պարտքի զգացումից ելնելով ամուսնացավ Մեդեայի հետ: Նրանք շատ էին սիրում միմյանց: Մեդեան և Յասոնը ունեցան երկու որդի: Շատ երկար ժամանակ հետո Կորնթոսում Յասոնը տեսավ Կորնթոսի արքայի դստերը և սիրահարվեց: Յասոնը սիրուց նվաղեց: Կինը Յասոնի աչքերում երևաց աստվածուհի:  Նա մոռացավ իր ընտանիքն ու իր կնոջը տված խոստումները: Յասոնը հանդիպեց արքային, արքան զարմացած հարցրեց, չէ՞ որ նա ասուսնացած է, ինչպե՞ս կարող է ամուսնանալ իր աղջկա հետ: Յասոնն ասաց, որ նա պատրաստվում է բաժանվել իր կնոջից: Լուրը հասավ Մեդեային: Նա այդ փաստը շատ ծանր տարավ, չէր ուտում, չէր խոսում: Արքան իմանալով, թե Մեդեան ինչպիսի կին է, խնդրեց, որ լքի իր քաղաքը, իսկ եթե ոչ՝ նրա երեխաներին կսպանի: Մեդեան պատասխանեց, որ մյուս առավոտ կգնա և, որ զավակները կմնան Յասոնի մոտ: Մեդեան մտածում էր, թե՞ ինչպես կարող էր Յասոնն իր հետ այսպես վարվել և որոշում է վրեժ լուծել: Նա արքային ասում է, որ Գլավքեին՝ իր դստերը, նվեր է պատրաստել: Մեդեան մի հագուստ  և թագ էր պատրաստել, բայց հագուստի վրա լցրել էր թույն, որը կսպաներ Գլավքեին: Գլավքեն հագուստը տեսնելուն պես հավանեց այն և փորձեց: Հագավ ու ամբողջ թույնը քսվեց իր վրա: Հայրը եկավ և տեսնելով իր մահացած դստերը, նստում է իր կողքին և գրկում նրան: Այդպես թույնը նաև քսվում է արքային, արքան նույնպես մահանում է: Յասոնը սենյակի ներսից լսում է երեխաների ճիչերը և փորձում ներս մտնել, բայց քանի որ Մեդեան արևի թոռնուհին էր, այդ ժամանակ երկնքից հայտնվում է երկանիվ, վիշապներով կառքը և տանում նրան դեպի երկինք: Կառքում էր Մեդեան և երեխաների դիակները: 

Արտավազդ II և Կլեոպատրա


Մարկոս Անտոնիոսը շատ ուժեղ ու փառահեղ զորավար էր և մ․թ․ա․ 37 թ․ կազմակերպեց արշավ դեպի պարթևստան գրավելու նպատակով։Սակայն պարթևներից պարտություն կրելով իր ողջ մնացած զորքով հազիվ կարողանում է փախնել և մտնել հայաստան։ Օթևան խնդրեց Արտավազդ II-ից։ Արտավազդ II-ը եթե լիներ խորամանկ դիվանագետ, նա մի լավ ցույց կտար Անտոնիոսին և վերջնականապես վերջ կդներ իր թշնամու կյանքին։ Սակայն նա բանաստեղծ էր և խղճի խայթը չթողեց Անտոնիոսին առանց օթևան թողնելու։ Նա ամբողջ ձմեր Անտոնիոսին և նրա զորքին պահեց և կերակրեց։
Անտոնիոսը մեղադրում էր Արտավազդին և նրան անվանում էր պարթևապաշտ։-Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռեմեապաշտ։ Ես հայապաշտ եմ,-պատասխանում էր Արտավազդ II-ը։Մ․թ․ա․ 34թ․ Անտոնիոն իր զորքի հետ Արտաշատ էր գալիս, իբրև բանակցելու նպատակով։  Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրված էր <<Տիգրան Մեծ>>-ը ։ Արտավազդ II-ը գաղաբար անգամ չուներ, որ նրան հենց թատրոնում ձեռբակալելու էին։ Երբ թատրոնը վերջացավ Անտոնիոսը ձեռբակալեց Արտավազդ II-ին և նրա ընտանիքին։ Տանելով նրանց Եգիպտոս նվիրում է Կլեոպատրային։ Լուրեր է տարածում, որ նա գրավել է Հայաստանը։ Խնջույք է կազմակերպվում այդ առիթը նշելու համար։ Հանդիսության ժամանակ Կլեոպատրան շրջվում և հարցնում է Արտավազդին։-          Ինչպե՞ս քեզ հետ վարվեմ։
-          Արքայաբար։
-          Դու բոլորի առջև ծնկի կիջնես և ինձ կերկրպագես, և իսկույն քեզ և ընտանիքիդ բաց կթողնեմ։
-          Դու ինփ խոստանում ես իմ կյանքը, ոչ տերությունը, իմ որդին կտիրի իմ երկիրն և կզարգացնի։
Կլեոպատրան բարկացած հրամայեց որ ոսկե շղթաներով ձերբակալեն թագավորին։Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր։ Սրահում էին Անտոնիոսն և Կլեոպատրան։ Նրանց դիմաց երկու մատյաններ էին։ Մեկը ՝ Տիգրան Մեծի պատմություն, իսկ մյուսը Արտավազդի հորինվածքներ։Կլոեպատրան վերջին անգամ նախազգուշացրեց նրան.- Երկրպագիր ինձ և կապրես։Կա ապրել, որ առավել է մահից, և կա մահ որ առավել ք կյանքից։ Ինպես կարող եմ ես ձեզ երկրպագեմ, Ինպե՞ս։-Հերիք է,- Կլեոպատրան հրամայեց այրել մատյանները,- քեզնից ոչ մի հուշ դարձյալ չի մնա։-Մատյանները կայրվեն և կոչինչանան, սակայն պատմությունը երբեք չի ոչնչանա։ 
-         Տղերք, կատակը մի կողմ, ո՞վ կգնա ջուր բերելու։
Մի քանիսը բացականչեցին, թե այո, եկեք փերձենք։ Մի քանիսն էլ համաձայն չէին։ Վերջի վերջո որոշեցինք վիճակահանություն անենք։ Թղթի վրա գրեցինք մեր անունները, ու զինվորներից մեկի գլխարկի մեջ լցրեցինք ու քաշեցինք։ Ես էի ընել։ Երկու տարի ազատվեցի, որ հիմա գնամ ու մեռնեմ։ Բայց չէի ուզում, որ տղանները մտածէին, թե վախենում եմ։ Երկար խոտերի կողմով ՝ չոքելով մոտենում էի ջրհորին։ Հասա ջրհորին, երկու քարին հենված հանգիստ շունչ քաշեցի։ Սակայն նոր հասկացա, որ դա չէր դժվարին մասը։ Դժվարը ջուր բերելնէր։ Հենց այդ պահին հիշեցի, որ գրպանումս թաշկինակ ունեմ։ մի ձեռքով բարձրացրեցի ու թափ տվեցի, մինչ այդ մյուս ձեռքս ջրհորից ջուր էր լցնում տակառի մեջ։ Ավստրյացիները այս նկատելով չկրակեցին։ Լցրեցի ջուրը ու արագ վազելով հասա մեր դիրքեր։-Ոււռաա, Ուռաա,- տղերքը բացականչում էին։Այդ ջուրը շատ արագ խմեցինք։ Տղերքը ասացին, թե եկ նորից գնա ջուր բեր։Բայց փորձանքը մի անգամ է պատահում։ Այս անգամ որ գնամ կարող է կրակեն։ Բայց նորից գնացի թաշկինակս վեր թափահարելով ու ջրով հետ եկա։ Ավստրյացիները սա տեսնելով, նրանք էլ փորձեցին ջուր բերել, սպիտակ կտորը թափ տալով։ Այս տեսնելով շատ ուրախացանք։Սկսեցինք մենք էլ մեկ  երկու հոգով գնալ, իսկ հետո ամբողջ խմբով։Ջրհորի մոտ հանդիպեցինք նրանց և սկսեցինք իրար հետ ծիծաղել, ուխրախանալ ու այլն։
Նրանք մեզ հաց էին տալիս մենք նրանց ծխախոտ։ Այսպես լավ տրամադրությամբ հետ եկանք դիրքեր, սկսեցինք քնարկել դեպքերը։ Ու մտածում էինք, թե ինչ սրտով պետք է կռվենք նրանց դեմ։ Եվ այդ պահին հրամանն ստացանք կրակելու։ 


Զղջում
ՄԻ ցուրտ ձմեռային գիշեր հյուր էինք գնացել Վեդիում: Այդ գիշեր մնացինք այնտեղ: Շատ պատմություններ իրար պատմելուց և տանտիրոջ հյուրասիրությունից հետո բոլորիս հետաքրքրեց, թե ինչո՞ւ է տանտիրոջ երեսը վիրակապով ծածկված: Հարցը լսելուց հետո տանտերը բացեց վիրակապը, բոլորս ապշահած նայեցինք նրա երեսին: Երեսի մի մասը բացված էր, ոսկոռը երևում էր: Նա սկսեց պատմել իր պատմությունը.


Դանկոյի սիրտը
Դարեր առաջ մի տափաստանում ապրում էին ուժեղ ու համարձակ մարդիկ: Անտառները շրջապատել էին տափաստանը: Տափաստանի շուրջն էին հավաքվել բոլոր ծառերը, նրանց ճյուղերը խճճվել էին: Տափաստանի շուրջբոլորը անտառներ էր, ծառեր:   Անտառը փակ էր, դուրս գալու ճանապարհ չկար: Այնտեղ  չէր հասնում արևի ճառագայթները: Տափաստանում ապրող մարդիկ կարոտ էին արևի լույսին:  Մարդիկ կարոտ էին լույսի ու մաքուր օդի: Մի անգամ ուրիշ ցեղերից եկան և բնիկներին արտաքսեցին մութ անտառ: Մարդիկ վախեցած էին, ճանապարհ  չկար անտառից դուրս գալու: Այնտեղ կային շատ ճահիճներ, ոչ ոք չգիտեր, թե ինչ աներ: Մարդիկ ուզում էին վերադառնան և ստրուկ ընկնեն այն օտար ցեղերի մոտ, ովքեր նրանց արտաքսեցին անտառ:   Մարդկանց մեջ էր նաև Դանկոն:  Նա չի թողնում, որ մարդիկ գնան իրենց թշնամու մոտ և ստրուկ ընկնեն և  որոշում է, որ պետք է  մարդկանց օգնի՝ ճիշտ ճանապարհ ընտրելու համար:  Նրան լսում են և հետևում են մարդիկ: Անտառի հոտն ու մթությունը խանգարում է բոլորին: Հանկարծ փոթորիկ է սկսվում: Անտառը ավելի է մթնում: Բոլորը նայում են Դանկոյին, մեղադրում նրան: Նրանք բոլորը վստահել էին Դանկոյին, բայց հիմա նրանք էլի չգիտեն, թե ուր և ինչպես գնան: Բոլորը Դանկոյին սպառնում էին և ասում, որ նա բոլորին խաբել է և կորցրել անտառում  և, որ նա պետք է մահանա: Դանկոն ճնշված էր, բոլորը նրա շուրջն էին հավաքվել, բայց միևնույն ժամանակ նա իր մեջ ուժ է գտնում և վերջապես որոշում է, որ պետք է թեկուզ իր մահով պետք է օգնի մարդկանց: Նա հանում է իր սիրտը, պահում վերև: Անտառը լուսավորվում է: Մարդիկ ապշահար հայացքով նայում էին նրան: Սրտից հոսում էր արյունը: Նրանք անտառում մի քիչ առաջացան, սիրտը սկսեց ավելի ու ավելի շատ լույս տալ: Անտառը լիովին լուսավորվեց: Դանկոն խելահեղ ծիծաղեց և մահացավ: Իսկ սիրտը նրա կողքին էր և լուսավորում էր անտառը: 
 Աստված իսրայելացիներին պատվիրել էր, որ  ապրեն ազնիվ կյանքով, բայց նրանք այդպես չէին անում: Նրանք զբաղվում էին գողությամբ, չէին ապրում արդար կյանքով:  Աստված նրանց փղշտացիների տիրապետությանան տակ գցեց: Բայց այնտեղ ապրում էր մի ընտանիք, որ բարի էին, օգնում էին բարեկամներին: Ուղղակի մի վատ բան կար, նրանք զավակ չունեին: Մի օր Աստծո հրեշտակը իջավ և ասաց.
Քաղաքից վեր պատվանդանի վրա կանգնած էր  Երջանիկ արքայազնի արձանը: Նա պատված էր ոսկով և թանկարժեք քարերով:  Մի ծիծեռնակ վեց շաբաթ առաջ  իր սիրահարված լինելու պատճառով հետ էր մնացել իր ընկերներից:  Ընկերները թռել էին Եգիպտոս:  Ծիծեռնակը ամբողջ օրը թռել էր, որ հասնի Եգիպտոս և հիմա որոշեց, որ մնա քաղաքում մի քիչ հանգստանա: Երջանիկ արքայազնի ոտտքերի տակ պարկեց և այն պահին րեբ պետք է արդեն ձեռքը դնի գլխի տակ և աչքերը փակի այդ պահին մի ջրի կաթիլ ընկավ վրան: Հետո դրան հաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը: Ծիծեռնակը  մտածում է, որ անգամ ամպի կտոր չկա, բայց անձրևում է: Նա վեր նայեց և տեսավ, որ  Արքայազնը, ով երբեք չէր լացել, լացում է և արցունքները թափվում են ծիծեռնակի վրա: Ծիծեռնակը հարցրեց, թե ինչու է լացում Արքայազնը, ծիծեռնակը ամբողջովին ջուր դառավ:  Արքայազնը ասաց.

Իմաստուն թագուհին 
Վանի թագավոր Սարդուրի Երրորդը դահակալել է մեր թվարկությունից առաջ: Վանի մայրաքաղաք Տուշպայում ապրում էր Վանուհի անունով մի բամազավակ կին:  Վանուհին ուներ 18 զավակ: Որդիները բանակում էին, շատ քաջ տղաներ էին:  Ամեն մեկը արժեր տասը զինվոր: Մի օր Սարդուրին իմանում է բազմազավակ Վանուհու մասին: Նա բազմանդամ ընտանիքին օգնելու հրաման է տալիս. յուրաքանչյուր որդուն  տալ մեկ տուն, իսկ Վանուհուն նվիրել մի կառք, քանի որ այդքան զինվոր ծնած մոր ոտքը պետք է գետնին չդիպչի: Պարզվում է, որ Վանուհին որդիներից բացի, ունի նաև մի աղջիկ, անունը ՝ Օրաչ: Սարդուրին իմանալով դրա մասին՝ որոշում է տեսնել Օրաչին և ամուսնանալ նրա հետ: Նա կարծում է, որ Օրաչը առանց մտածելու կհամաձայնվի դառնալ արքայի կին՝ Վանի թագուհի: Հաջորդ օրը Սարդուրին տեսնում է  օրիորդ Օրաչին: Օրաչը դնում է մի պայման: Եթե Սարդուրին իրեն հաղթի վազքի մրցույթում, այդ դեպքում Օրաչը համաձայն է դառնալ նրա կինը:  Սարդուրը համաձայնվում է և սկսում են մրցույթը: Սկզբում դիմացից գնում էր Օրաչը, իսկ հետո քայլերն արագացնելով առաջ է անցնում Սարդուրին:  Մրցույթը ավարտվեց, Սարդուրին հաղթեց նրան:  Օրաչը համաձայնվեց դառնալ նրա կինը: Բայց նա անընդհատ ձգձգում էր հարսանիքը: Սարդուրին հարցնում է Օրաչին, արդյոք նրա մտքում ի՞նչ որ բան կա, ինչո՞ւ է նա անընդհատ ձգձգում հարսանիքը, չէ՞ որ Սարդուրին հաղթել է Օրաչին:  Օրաչը պատասխանում է,  ոչ թե Սարդուրին հաղթել է, այլ Օրաչն է պարտվել իրեն: Օրաչը առաջարկում է Սարդուրիին, որ նրանք գնան քաղաքից դուրս, բոլորից հեռու և այնտեղ մեկ անգամ էլ մրցեն: Նրանք գնում են բոլորից հեռու, քաղաքից բավականին հեռու: Մրցույթը ավարտվում է, հաղթում է Օրաչը: Սարդուրին ասում է, որ համաձայն է և այս անգամ ընդունում է իր պարտությունը: Հետո հարցնում է Օրաչին, թե ինչի այն անգամ պարտվեց Օրաչը: Օրաչը պատասխանում է, նա այն անգամ պարտվեց, որովհետև չէր ուզում արքան պարտվեր իր ծառաների առջև: Սարդուրին ասում է, որ Օրաչը ոչ միայն գեղեցիկ է այլ նաև իմաստուն:

Շահանդուխտ

Իշխան Վարազ Տրդատը ուներ աղջիկ՝ անունը Շահանդուխտ: Նրա 
Հայոց հնագույն մայրաքաղաքը
Ժայռոտ ու բուսականությամբ հարուստ բլուր էր: Արամայիսը այդ բլրում շատ է եղել: Երբ դեռ իր հայրը ողջ էր: Իր հոր՝ Արամանյակի գործի բերումով նա հաճախ էր անցնում այդ կողմերով:  Նա այդտեղից զննում էր տեղանքը: Ու մտածում, թե որքան շինաքար կար և որ իսկական ամրոց կառուցելու տեղ է: Արամայակը իր մահից հետո երկիրը հանձնեց իր որդուն:  Մի քանի տղամրդկանց հետ նա հաղթահարում է սարալանջի թեքությունը: Բլուրը սրագագաթ չէ:  Ամենաբարձր ժայռը Արամայիսի ոտքի տակ է: Այդտեղից բացվում է հրաշք տեսարան:  Ինքը բլրի վրա ապարանք կկառուցի, Հայք երկրի մարդկանց կհավաքի շուրջը ու այնտեղից կիշխի իր ընդարձակ աշխարհը: Գետից կարելի է առուներ հանել, ափերին մրգատու այգիներ գցել, մարդկանց լավ կյանք ընձեռնել:  Արամայիսը հրամայեց, որ հաջորդ օրը սուրհանդակներ գնան Հայք երկրի տարբեր կողմերը և շինարարներ ու քարգործվարպետներ բերեն: և հաձորդ օրը սուրհանդակները իրենց գործը արեցին:  Շուտով բլրի շուրջը գեղեցիկ շինհրապարակի վերածվեց: Հարյուրավոր մարդիկ աշխատում էին այնտեղ: Նա միայն թողել էր Արամանյակ լեռան և Արագածոտնի հարուստ շեները և ընտանիքով բնակվում էր այդտեղ:  Վաղ առավոտյան նա դուրս էր գալիս իր վրանից և հետևում աշխատանքի ընթացքին և ինքն էլ բանվորների հետ քարեր գլորում, օգնում ու աշխատում էր: Նա ասում էր, որ իր անունը կրող քաղաքը պետք է նաև կրի իր ձեռքի դրոշմը:   Մի քանի տարի և քաղաքը կանգուն էր, ուներ հրաշալի կառույցներ, ապարանքներ, ուղիղ փողոցներ: Բլրի չորս կողմը ծաղկանոցներ ու բուրաստաններ դարձրին: Քաղաքը անվանվեց Արմավիր: Այդպես հիմնվեց հայող առաջին մայրաքաղաքը: Միայն այն ժամանակ, երբ տեսավ իր ամենաուժեղ մրցորդին՝ Արտաշատին:  Շատ դարեր հետո Արմավիր անունը փոխարինվեց Հոկտեմբերյանով:




Ջրհորի մոտ
Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին ավստրայում, շաբաթից ավելի կռվում էինք, մեկ մենք էինք վրա տալիս մեկ ավստացիները, բայց միշտ այնպես էր լինում, որ դիրքերը պահում էինք։ Պատերազմը պատերազմ, ծառավը խեղտում էր։ Մեկ-մեկ տակառով ջուր էին բերում, բայց բոլոր զիվորների  համար տակառով ջուրը հերիք չէր լինում։ Ջուր սկսեցին չբերել, և մնացինք առանց ջուր։ Մեր և Ավստրացիների միջև մի ջրհոր կար։ Սակայն ոչ ոք համարձակություն չուներ, որպեսզի երևար ավստրացիների աչքին։ Հանկարծ կնկատեն շարժում և առանց մտածելու կկրակեն։-         Ախ այդ ջրհորը․․․ այդքան մոտիկ ու այդքան հեռու։


  -Նախկինում ես որսորդ էի: ՄԻ անգամ աղվեսին հետևելով՝ ընկա մի մեծ փոսի մեջ: Փոսից ուզում էի դուրս գալ, բայց չկարողացա, հանկարծ հեռվում երևաց մեծ աչքեր: Աչքերը դանդաղ ինձ էին մոտենում: Օձ էր: Օձը գամված նայում էր ինձ, ուղիղ աչքերիս:  Վախեցել էի, աչքերը մեծ էին: Նա նման էր վիշապի: Հիշեցի, որ եթե բարեկամանամ ամեն ինչ լավ կլինի: Օձը սողաց ինձ մոտ, հենվեց ինձ վրա, կարծես թե նա լավ էր զգում իրեն իմ տաք գրկում: Սկսեցի զգույշ շոյել գլուխը հետո վիզը: Այդպես քնեցինք մինչ առավոտ: Առավոտյան վիշապը արթնացավ արևի ճառագայթներից: Նա սողաց վերև, հետ եկավ մի նապաստակի հետ: Նա ինձ համար որս էր բերել: Սկզբից ուզում էի կրակ անել և խորովել նապաստակին, բայց չգիտեի, թե նա ինչ կմտած էր: Գիշերը մորթեցի նապաստակին, մի կեսը կերա, կեսը պահեցի իմ բարեկամին: Երեք օր էր ինչ փոսում էի, ծառավը խեղդում էր: Լացս չկարողացա զսպել: Գոռացի: Օձը որոշեց օգնել ինձ ու հանել այդ փոսից: Նա կախվեց վերջև և ինձ տվեց իր պոչը ու ինձ ձգեց վերև: Նա ճանապարհեց ինձ մինչև տուն, երբ հասանք տուն հետ նայեցի, օձը գլուխը կախ էր արել:  Դեպքից անցավ մի ամիս: Գյուղ էին եկել օձ հավաքողները: Նրանց իմ պատմությունը պատմեցի և նրանք ցանկացան, որ ցույց տամ օձի տեղը: Ընդդիմացա նրանց, բայց երբ փող առաջարկեցին, չկարողացա գայթակղությանը դիմանալ: Ճանապարհը ցույց տվեցի, երբ հասանք փոսի մոտ ես թաքնվեցի թփերի հետևում, որ բարեկամս ինձ չտեսնի: Փոսի մեջ գունավոր իրեր իջեցրին, շվի նվագեցին: Օձը դուրս եկավ փոսից և նրանք բռնեցին օձին: Օձը ինձ տեսավ, մի պահ քարացավ, վանդակից ուզում էր դուրս գալ, իրեն պատեպատ էր տալիս: Չգիտեր՝ ինչ աներ, նա ուղղակի թքեց երեսիս: Շուտով երեսիս միսը սկսվեց թափվել: Հիշում եմ օձի դեմքը, նա կարծես ասում էր.
 -Ես քեզ այդքան օգնեմ, որ դու ինձ հետ այսպես վարվե՞ս ու մի քանի կոպեկի համար ինձ մատն ե՞ս:
  Օձը պատժեց ինձ: Նա դրա իրավունք ուներ:  
  





Սամսոնը և Դալիլան 

  -Դուք զավակ կունենաք, նա օժտված կլինի բացառիկ ուժով, նա կկարողանա փրկել իսրայելացիներին փղշտացիների տիրապետությունից: Բայց նրա ուժը կլինի մազերի մեջ, դրա համար դուք չէք կարող կտրել իր մազերը: 
Դրանից մեկ տարի հետո, ամուսինները երեխա են ունենում: Անունը դնում են Սամսոն: Բոլոր երեխաները մեծանում էին տարեց տարի, բայց Սամսոնը մեծանում էր ժամ առ ժամ: Շուտով նա շատ արի տղա դարձավ: Նա սիրահարվել էր մի աղջկա: Աղջկա անունը Դալիլա էր: Դալիլան գեղեցիկ աղջիկ էր, բայց սիրում էր պճնվել: Դեմքին քսում էր սնգույր և այլ տեսակի քսուքներ:  Նախարարները Դալիլային խոսատոնում են գումար, որի դիմաց  նա պետք է իմանա, որն է Սամսոնի ուժի գաղտնիքը: Դալիլան մոտեցավ Սամսոնին, շոյեց նրա մազերը և ճակատը, ապա հարցրեց.
  -Խնդրում եմ ասա ինձ, Սամսոն, ո՞րն է քո ուժի գաղտնիքը:
Սամսոնը Դալիլային սիրելով և գայթակղությանը չդիմանալով՝ ասում է նրան: Նախարարները իմանալով դա, քնած ժամանակ կտրում են Սամսոնի մազերը, հանում են աչքերը և ձերբակալում: Բայց նրանք չգիտեին, որ մազերի աճելուց վերականգնվում է նաև ուժը: Նրանք Սամսոնին տանում են մի սրահ և նվաստացնելու համար ասում են, որ պարի: Սամսոնը մտածում է, որ ավելի լավ է պատվով մեռնել, քան ապրել անպատիվ: Նա բռնում է սրահի երկու կողմերի սյուները, քանդվում է ամբողջ սրահը: Սրահի տակն են մնում բոլոր նախարարները և նաև Սամսոնը: 

Թե ինչ է տեղի ունենում Դալիլայի հետ, , հայտնի չէ, բայց կարելի է հուսալ, որ Աստված ճիշտ պատիժը կտա: 


Երջանիկ արքայազնը 

-Երբ ես ողջ էի և ապրում էի պալատում, երբեք չեմ տեսել սուգը, աղքատությունը կամ տխրությունը: Իսկ հիմա երբ ասյտեղ եմ, բոլորին տեսնում եմ, ահա այնտեղ մի տնակում, ապրում են մի կին և իր որդին, որդին հիվանդ է նարինջ է ուզում, բայց մայրը միայն ջուր ունի տալու:  Մնա այս գիշեր ինձ հետ:  Ծիծեռնակ օգնիր ինձ, տար իմ վրայի թանկարժեք քարերից, հասցրա նրանց, օգնիր: 
Ծիխծեռնակը ասում է, որ չի կարող, նա պետք է իր ընկերներին հասնի, բայց համաձայnնվում է, ասում է, որ միայն այս գիշեր կմնա, կտանի թանկարժեք քարերը կհասցնի կնոջը: Ծիծեռնակը վերադարձավ, պատմեց Արքայազնին իր թռիչքի մասին: Եկավ հաջորդ օրը ծիծեռնակը պետք է թռներ Եգիպտոս: Արքայազնը դիմում է ծիծեռնակին, որ մի տղա կա ներքնահարկում նստած գրում է և մատները դողում են, մրսում է, սովն էլ մի կողմից է տանջում, Արքայազնը խնդրում է ծիծեռնակին, որ իր աչքի  քարերը տանի այդ տղային տա:  Ծիծեռնակը արդեն կապվում է Արքայազնի հետ, համաձայվում է, տանում է, հետ է գալիս: Հաջորդ օրը գալիս է այն ժամը, որ ծիծեռնակը պետք է գնա, բայց արդեն հարազատ արքայազնը խնդրում է ծիծեռնակին, որ մնա և մյուս աչքի քարը տանի տա մի աղջկա, ով ապրում է աղքատության մեջ: Ծիծեռնակը  գործը կատարելուց հետո ասում է արքայազնին, որ Արքայազնը արդեն կույր է և նա իրեն մենակ չի թողնի: Ծիծեռնակը թռնում է քաղաքի վարյով, գալիս է, երջանիկ արքայազնին պատմում է քաղաքի վիճակի մասին, պատմում է, որ որբ երեխաները շատ են, բոլորը սոված են ու մրսում են: ԱՐքայազն ասում է, որ նա ունի շատ ոսկիներ և թանկարժեք քարեր իր վրա, խնդրում է ծիծեռնակին, որ հատ առ հատ տանի բաժանի որբերին: Ծիծեռնակը կատարում է խնդրանքը, հատ առ հատ բաժանում է որբերին: 



ԵՎ մի քանի օր հետ նրանք ամուսնանում են: 







Հողի բույրը

Երեք ջերմ ընկեր, երեք երաժիշտ, երեք տարագիր թողել էին իրենց հարենիքը: Նրանք ամեն օր երգում էին օտարների համար , որ մի կում գինի ու հաց վաստակ էին: Նրանց ավագը կույր ու ծեր մարդ է: Մյուս երկու երիտասարդները արդեն հայրենիքի կարոտից ծերացել էին:
 Մի օր այդ երկրի նախագահը իմանում է այդ երաժիշտների մասին և հրավիրում է իր ամրոց, որպեսզի երգեն ու ուրախացնեն թագավորին: Նրանք սիրով գնում են, երգում են թագավորի համար: Նրանց երգերի մեջ տխրություն կար, հայրենիքի կարոտը խեղդում է նարնց: Նրանց երգերի մեջ ուրախություն չկար: Մի օր թագավորը հրամայում է, որ հեռանան իր երկրից և եթե մինչև այդ օրվա ավարտը չհեռանան երեքի գլուխն էլ կտրելու է: Երեք երաժիշտ ընկերները վախենում են ու իրենց ձիերը հեծնում ու փորձում են գտնենք իրենց հայրենիքի ճանապարհը: Արդեն գիշեր էր: Նրանք գնում էին երկար ճանապարհով ու կարծես մոտ էին հայրենիքին: Հանկարծ հետևում տեսնում էին թագավորի ծառաներին: Նրանք կամաց մոտենում էին ընկերներին: Ընկերները վախեցած աղաղակում էին, որ նրանց մահը մոտ է: Կույր ընկերը ասում է.
- Մենք մեր հայրենիքում ենք, ես զգում եմ դա:
Ընկերները ասում են, որ ոչ, հայրենիքը շատ հեռու է, նրանց մահն է մոտ: Կույր ընկերը չի հավատում և ընկերներից խնդրում է մի բուռ հող տան նրան: Նա վերցնում է հողը, հոտ քաշում և ուրախացած գոչում, որ նրանք իրենց հայրենիքում են: Ընկերները տեսնում են, որ զինվորները կանգ են առել և չեն մոտենում իրենց: Նրանք արդեն իրենց հայրենիքում էին: Նրանք փրկված էին:











No comments:

Post a Comment