Wednesday, March 20, 2019

Էկոդաս Թբիլիսիում ամենամյա 7-րդ նախագիծ

Մեր լուսանկարչության խմբով, Երևան 2800 նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք Երևանը: Քայլում ենք փողոցից փողոց, բակից բակ, լինում ենք այնպիսի վայրերում, որոնց մասին անգամ չեք էլ լսել, կամ չեք էլ հիշում, որ Երևանում այդպիսի վայրեր կան:Մենք փորձել ենք բացահայտել այն վայրերը որոնք լքված են ու անտեսված, բայց նաև չենք մոռացել այն վայրերը որոնց մասին սխալ տպավորություն է ձևավորված:
Թբիլիսիում ներկայացնելու ենք Երևանի հակառակ կողմը նախագծով ֆոտոպատմություն՝ «Շուկան»: Մտածում եք չէ, թե ինչ պետք է պատմենք շուկայի մասին, բայց, ահա, նայեք մեր կողմից արված լուսանկարները և ձեր կարծիքը շուկայի մասին կփոխվի: Օրինակ, գրեթե բոլոր շուկաները մարդկանց հայտնի են իրենց աղմուկով, առք ու վաճաառքով, թափթված վիճակներով, մարդկանց հոգսով, բայց մենք փորձել ենք ներկայացնել շուկայի կոլորիտը և մարդկանց իրենց առօրյա հոգսերից կտրված: Ապա նայեք գույները՝ Արարատյան դաշտին բնորոշ մրգեր ու բանջարեղեններ, սիրուն դասավորություն ու մարդկանց ժպիտը տեսախցիկը տեսնելիս: Մենք սիրում ենք լուսանկարել ու ամեն նկարում յուրահատուկ բան ենք տեսնում, պահը ֆիքսելը շատ հետաքրքիր է: Երևանյան շուկա ոչմեկ չի պատկերացնում, բոլորը գիտեն արևելքի շուկան իր շքեղությամբ, կտորեղենով ու ոսկեղենով, քաղցրավենիքով ու համեցեք գոռացող վաճառողներով: Երևանյան շուկայում խաղաղություն է, կողք կողքի կանգնաց գյուղացիներ ու վաճառականներ, մեկ-մեկ վիճում են, հետո զուցում, հետո ծիծաղում: Երևանայան հետաքրքիր պատկեր է Շուկան, որը գաստրոտուրիզմի զարգացման լավագույն ուղղությունը կարող է լինել:

No comments:

Post a Comment

10 years challange

Հանրապետության հրապարակ(նախկին անվանում՝ Լենինի հրապարակ) Ստեղծվել է ըստ  Երևանի  գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ  Ալեքսանդր...