Monday, December 17, 2018

Կիսամյակային հաշվետվություն

Ի՞նչ է ասել կիսամյակ՝ ուս. տարվա առաջին կիսամյակ: Մտածեցի և հասկացա, որ դա սովորողի համար կազմում է ամբողջ տարվա մի մասը՝ ամենակարևոր մասը, որովհետև իմ կարծիքով, ինչպես սկսես քո ուս. տարին, այնպես էլ կշարունակես: Մեր այս տարվա առաջին կիսամյակը տարբերվում էր մնացած ինը տարիների առաջին կիսամյակներից: Այս տարի այլ էր, մենք էինք ընտրում մեր առարկաներն ու ուսուցիչներին և այդ փաստը ինձ ամենաշատն էր ոգեշնչում, բայց ցավոք, չեղավ այնպես ինչպես ես էի ուզում, ինչպես ես էի ընտրել: Հնարավոր է դա ուրիշների համար նորություն կամ արտասովոր բան չէ, բայց դա ինձ մտահոգեց: Ինչու՞ չեմ անում դաս այն ուսուցչի հետ ում ընտրել եմ:  Այնուամենայիվ, արդեն համակերպվել եմ: Այս տարի ընտրել եմ խորացված Անգելերեն, Մաթեմատիկա և իհարկե իմ անբաժան լուսանկարչությունը:

  • Անգլերեն 
Անգլերենի դասերը ընթանում են շատ լավ և տրված դասն էլ սովորում ենք խաղերի, շարադրությունների միջոցով: Ավելի մանրամասն կարդացեք Անգելերենով:

  • Մաթեմատիկա

Շատ էի ուզում սովորել խորացված մաթեմատիկա, քանի որ դա ինձ օգնում է, թե՛ մտածելու և տրամաբանելու համար, թե՛ կյանքի բոլոր փուլերում, բայց, ավաղ, չստացվեց, քանի որ ես ընտրել էի իմ նախընտրած ուսուցչին, բայց պարզվեց, որ նա չի դասավանդում խորացված մաթեմատիկա և հետո գնացի այլ ուսոցչի մոտ: Անցել ենք դասեր, չունեմ բլոգում, քանի որ մաթեմատիկայի ժամերին մենք չենք աշխատում համակարգչով: Առաջին կիսամյակում մաթեմատիկա դասաժամի հետ կապված փորձություններից հոգնելով, մյուս կիսամյակ պատրաստվում եմ հանել խորացված մաթեմատիկան: 

  • Լուսանկարչություն


Լուսանկարչության դասերը, երևի թե ամենաստացվածն են և ամենակազմակերպվածը: Սա իմ լուսանկարչական խմբային և անհատական նախագծերի, կրթահամալիրյան իրադարձությունների լուսաբանման բաժինն է, կարող եք ծանոթանալ այս կիսամյակում կատարված նախագծերին, լուսաբանումներին:

Մասնակցել եմ ուսումնական ճամփորդությունների, ունեմ լուսաբանումներ՝

  1. Թռչկան
  2. Ջերմուկ՝ 1, 2
  3. Տավուշ՝ 1, 2, 3, տեսանյութ-պատում
  • Էկոլոգիա
 Առաջին տարին է, որ անցնում եմ էկոլոգիա: Արդեն հասցրել ենք այցելել Ջերմուկ՝ ամուլսարի պոստեր, քննարկել ենք բնապահպանական խնդիրներ, ունեմ պատում, ունենք նախագծային աշխատանք:


  • Պատմություն
   Այս տարի շատ գոհ եմ պատմություն առարկայից, քանի որ համարյա բոլոր դասերը կարողանում էի լավ սովորել: Պատմությունից ունեմ անհատական աշխատանք:

  •   Հայոց լեզու
  Հայոզ լեզվի ժամերին աշխատել ենք բլոգներում, այստեղ կարող եք տեսնել հայոց լեզվի առաջադրանքները: 

  • Գրականություն
  Սա իմ գրականության բաժինն է: Այս կիսամյակ լավ չեմ աշխատել, ոչ բոլոր վերլուծությունները ունեմ: Մյուս կիսամյակ ավելի լավ կաշխատեմ:

No comments:

Post a Comment

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...